Նույնիսկ հայուհիներն այսպես չեն կարող. չինուհին գերել է բոլորին իր հայկական պարով

Չինուհու կատարմամբ հարսի պարի տեսանյութը պարզապես պայթեցրել է սոցցանցերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Տեսանյութը, որտեղ Երևանում չինուհի Լիու Լուն հայկական հարսանեկան պար է պարում, Instagram-ի իր էջում տեղադրել է «Ամարաս» պարային ստուդիան։

«Ահա մեր գեղեցկուհին՝ Լիու Լուն, որ ներկայացնում է իմ իսկ բեմադրված «Հարսնապարը», որի երաժշտությունը հատուկ գրվել է իմ քրոջ @__elaida__ հարսի պարի համար, բեմադրությունն իմն է` @amarasvika, աշխատանքը` @manehayrapetyan92։ Ահա թե ինչպես է անցնում մեր առօրյան, տարիներ շարունակ կրթում ենք սերունդներ, և ինչպես հասկացաք` նաև այլազգի ներկայացուցիչների, ովքեր գալիս են ինձ մոտ կրթվելու», – տեսանյութի տակ գրել է հեղինակը։

 

Չինուհու պարը գերել է հայկական լսարանին։ Տեսանյութը երկու օրվա ընթացքում դիտել են ավելի քան 22 հազար անգամ։

«Կախարդական կատարում է», – գրել է օգտատերերից մեկը։

Մյուսները նշել են, որ ամեն հայ չէ, որ կարող է այսքան վարպետորեն կատարել հայկական ավանդական պարը։

Նշենք, որ հայկական հարսի պարը` «Ուզունդարան», հարսանիքների ժամանակ կատարում են հարսները։