Ողբերգական ավտովթար Կոտայքում. վարորդը տեղում մահացել է, ուղևորները` հիվանդանոցում են

Ավտովթարից տուժած անչափահաս տղաների կյանքի համար պայքարում են բժիշկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 18-ին, ժամը 14:30-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 34 RZ 811 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լուսակերտի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 90 մետր գահավիժել անդունդը: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2–ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին, որն անչափահաս է, քաղաքացիները, փրկարաներն ու ոստիկանները հայտնաբերել են մեքենայից դուրս նետված վիճակում:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Թե մահացածը, թե վիրավորները անչափահաս տղաներ են: