«Երկիր ծիրանիի» անդամները «Ֆեմենի» պես կմերկանա՞ն

Զարուհի Փոստանջյանն առայժմ անակնկալը չի բացահայտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանը, որը Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի անդամ է, դիմել է ֆինանսատնտեսական հանձնաժողովին` անդամակցելու համար:

Հակաահաբեկիչ Գոռ Վարդանյանը խոսել է Ավագանու նիստի «գարշահոտ» կռվի մասին

«Քանի որ այդ հանձնաժողովում մեր խմբակցությունից որևէ մեկը չկար, և որպեսզի կարողանանք վերահսկել, թե այնտեղ ինչ է կատարվում, խմբակցության որոշմամբ մենք ներկայացրել ենք իմ թեկնածությունը, որպեսզի որևէ մախինացիա թույլ չտանք իրենց անել։ Վերջինը 400 հոգու քարտերի բաժանումն է, էնքա՜ն բան կա այնտեղ վերահսկելու, Վերահսկիչ պալատի ռեսուրսները պետք է ունենաս, որ կարողանաս այդ ամենը վերահսկել ու դեմն առնել, բայց մենք անելու ենք»,- թերթի թղթակցին ասել է Փոստանջյանը:

Այդ հանձնաժողովին ժամանակին «ԵԾ»-ն ներկայացրել էր Մնացական Պարակշիևի թեկնածությունը։ «Զբաղված ենք նրա մանդատի հետկանչման գործընթացներով ավագանու կազմից»։

Ըստ «Հրապարակի»` լուրեր կան, որ «Երկիր ծիրանիի» անդամները մարտի 19-ի նիստին պատրաստվում են ուկրաինական ֆեմինիստների նման անակնկալ մերկանալ։

«Նախ մենք հակված չենք մեր անակնկալները բացահայտել, և ապա` պարզ չէ՞, որ մեզնից որևէ բան չի բացառվում»: Ավագանու անդամներն ասել են` շորեր ենք բերելու, որ հագցնենք իրենց` «արագի մեջ»: «Իրենք, իրենց «ասելը», ծրագրերը մեզ բացարձակապես չեն հետաքրքրում»,- ասել է Փոստանջյանը: