Վիկ Դարչինյան
© Sputnik
«2008 թվականին, երբ աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալուց հետո եկա Հայաստան, որպեսզի զարգացնեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտը, ինձ ձեռք չմեկնեցին։ Շատերը սիրողական բռնցքամարտով էին զբաղվում, և տասը տարի առաջ պրոֆեսիոնալ բռնցքամարտը շատ էր խանգարում նրանց»,- ասաց Վիկ Դարչինյանը։
Հայտնի մարզիկը նշեց` չուզեցին ինձ հետ համաձայնության գալ, այդ պատճառով էլ մենք այս պահին հայ հանրաճանաչ բռնցքամարտիկներ չունենք։
Նա վստահեցրեց, որ մենք լուրջ արդյունքներ կունենանք, երբ Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի ակումբ բացվի։