Փոքրիկ հայուհին իր հասուն երգով հիացրեց «Ձայնը» մրցույթի ժյուրիի անդամներին. տեսանյութ

Սառա Աբրահամյանը մասնակցեց մրցույթի «կույր լսումներին» և անցավ հաջորդ փուլ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Աբխազիայի Սուխում քաղաքից Մոսկվա մեկնած 10 տարեկան Սառա Աբրահամյանը երեկ` մարտի 16-ին, մասնակցեց ռուսական Առաջին ալիքի եթերով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» նախագծի «կույր լսումներին» և իր ձայնով ու տեսքով հիացրեց ժյուրիի անդամներին։

Նա երգեց Պոլինա Գագարինայի «Драмы больше нет» երգը: Ժյուրիի երեք անդամներից երկուսը՝ Վալերի Մելաձեն ու Բաստան, շրջվեցին` տեսնելու իրենց հիացրած աղջկան։

Голос.Дети-5. Сара Абрамян

«Այնքան վստահությամբ էիր երգում, որ ինձ թվաց, թե 15 տարեկան է երգում»,- նրան ասաց ժյուրիի երրորդ անդամը` Պելագեան` հիանալով նաև աղջկա գեղեցիկ վարսերով։

Մելաձեն էլ նշեց, որ փոքրիկը հիասքանչ ձայն ունի։ Սառան հենց նրան ընտրեց որպես մարզիչ։

Փոքրիկը բացի երգելուց, նաև պարում է, և բեմում նա պարային շարժումներ ցուցադրեց։