Միհրան Հարությունյանի «թռիչքայինը». բաժանորդները հիացած են

Մարդիկ այնքան են հավանել Ռիոյի փոխչեմպիոն ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի հնարքը, որ առաջարկել են շարունակել այն ավիաուղիների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Ռիոյի օլիմպիադայի փոխչեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Instagram սոցիալական կայքում ցուցադրել է իր «թռիչքային» կարողությունը։

«Թռիչքային». այսպես է Հարությունյանը մեկնաբանել տեսանյութը, որում նա սալտո է անում։

Մեկ օրվա ընթացքում տեսանյութը դիտել են 27 հազար անգամ։

«Ինչ տղա է։ Ամբողջ ընտանիքս հիանում է Ձեզանով։ Հատկապես` թոռս», — գրել է jako23071961 օգտատերը։ «Քեզ առանց մորուքի սազում է», — գրել է torgom_ara202-ը։

Մեկն էլ առաջարկել է Հարությունյանին նման տեսանյութերի շարք պատրաստել ավիաուղիների հետ։

Առաջին անգամ չէ, որ Հարությունյանը ցուցադրում է իր դյուցազնական ուժը։ Դեկտեմբերին նա մի տեսանյութ էր հրապարակել, որում նա հայկական երաժշտության ներքո մեծ մոտորանավակն ափ էր հանում։

Հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշ, Ռիոյի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հիրավի ժողովրդական չեմպիոն դարձավ, երբ Ռիոյի օլիմպիադայում անարդար մրցավարության պատճառով զրկվեց ոսկե մեդալից։ Նշենք, որ այդ ժամանակ Միհրանը ելույթ էր ունենում ուսի վնասվածքով։