Հենրիխ Մխիթարյանն այս պահին «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստն է

Հայաստանի հավաքականի ավագ ֆուտբոլիստն իր ՕԳԳ–ով գերազանցել է Ալեքսիս Սանչեսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Հայ ֆուտբոլիստ, լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս պահին «Արսենալի» լավագույն խաղացողն է, գրում է The Daily Cannon-ը` հղում անելով WhoScored.com ագրեգատորին։

Բուքմեյքերները վստահում են Հենրիխ Մխիթարյանի թիմին. «Արսենալ»–«ԲԿՄԱ»

Ագրեգատորը օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ) հաշվում է խաղային տարբեր վիճակագրությունների հիման վրա, որոնք կազմվում են յուրաքանչյուր խաղից հետո։ Հաշվի են առնվում գոլերը, փոխանցումները և այլն։ Ինչպես գրում է պարբերականը, բոլորը հաշվի առնելով` Հենրիխ Մխիթարյանի ՕԳԳ-ն այժմ 7,51 գործակից է, նրան հաջորդում է պաշտպան Շկոդրան Մուսթաֆին 7,44 գործակցով։

Մխիթարյանն իր ՕԳԳ-ով գերազանցում է Ալեքսիս Սանչեսին, որի փոխարեն եկել է «Արսենալ»։ Սանչեսի ՕԳԳ-ն թիմից հեռանալու պահին 7,33 է եղել, իսկ հիմա նա իր արդյունքը փոքր-ինչ բարելավել է (7,45), բայց միևնույն է` դեռ չի հասնում Մխիթարյանին։