Ամերիկյան բռնցքամարտի ծագող աստղ Քերոբյանը նոր պայմանագիր է ստորագրել

Հայտնի բազկամարտիկ Ռոնդա Ռաուզիի ընկերությունը պայմանագիր է կնքել հայի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Ամերիկյան դերասանուհի ու ռեսթլեր, նախկինում խառը մենամարտի (ММА) ըմբիշ, ձյուդոիստ Ռոնդա Ռաուզին կաշխատի հայ բռնցքամարտիկ Ֆերդինանդ Քերոբյանի հետ։ Այս մասին հայտնում է bloodyelbow պարբերականը։

UFC (Ultimate Fighting Championship-ը Լաս Վեգասում գործող կազմակերպություն է, որն ամբողջ աշխարհում խառը մենամարտի հանդիպումներ է անցկացնում) չեմպիոն Ռաուզին հայտնել է այս մասին Instagram սոցիալական կայքում։

Հայ ըմբշամարտիկն իր հերթին համատեղ լուսանկար է հրապարակել։

«Երջանիկ եմ, որ ծանոթ եմ իր գործում լավագույններից մեկի հետ։ Նա միշտ հավատում էր ինձ ու նոր հաջողությունների դրդում։ Կապի մեջ մնացեք, մեծ լուրեր են լինելու»,- գրել է նա։

Պրոֆեսիոնալ ըմբշամարտիկի կարիերային հրաժեշտ տալուց հետո Ռաուզին One Fighting Management կոչվող սեփական ընկերությունն է ստեղծել, որը զբաղվում է խառը մենամարտի ծագող աստղերի վարձակալությամբ ու մենեջմենթով։

Ֆերդինանդ Քերոբյանը 20 տարեկան է, 2013 թվականին նա հաղթել է պատանիների օլիմպիադայում ու հայտնվել ԱՄՆ հավաքականի կազմում։