Այսպիսի ոտքեր քչերն են ունենում. շվեդ մոդելը զարմացնում է ոտքերի երկարությամբ

Հանրահայտ Սերգեյ Զվերևի երգում հնչող «նրա ոտքերը երբեք չէին վերջանում» տողն ասես շվեդ մոդել Իյա Օստերգրենի մասին լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Բոդիբիլդեր, ֆիթնես մոդել Իյա Օստերգրենի համբավն ավելի ու ավելի է մեծանում համացանցում։ Երկրպագուների բանակն ավելանում է նրա ոտքերի երկարության ու սլացիկ կազմվածքի շնորհիվ։

Իյան մշտապես ցուցադրում է իր ոտքերը` դրանց երկարությունն ավելի ընդգծելով բարձրակրունկ կոշիկներով ու համապատասխան ներքնազգեստով կամ լողազգեստով։

Իյայի ոտքերի երկարությունը 108 սանտիմետր է, իսկ մոդելի հասակը` 178 սանտիմետր։

Նրան սատարում է ամուսինը` Տորբյորն Աստերգրենը, որը Շվեդիայի բոդիբիլդինգի չեմպիոն ու Իյայի անձնական մարզիչը։ Ամուսինները երկու երեխա ունեն։

Շիկահեր մոդելը Instagram-ում արդեն 170 հազար բաժանորդ ունի։