ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Արցախի ձայնը պետք է լսելի դառնա»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է Արցախի նախագահի` ԱՄՆ կատարած այցի կարևորության մասին։
Sputnik
Սուրեն Սարգսյան

Չնայած ֆորմալ առումով Լեռնային Ղարաբաղը Մինսկի խմբում չկա, բայց Արցախի ձայնը մշտապես պետք է լսելի լինի, կարծում է քաղաքագետը։

«Նման այցելությունները պետք է օգտագործվեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը` ի դեմս նախագահի կամ բարձրաստիճան այլ պաշտոնյայի, կարողանա իր ժողովրդի ձայնը լսելի դարձնել Վաշինգտոնում, քանի որ Վաշինգտոնը Մինսկի խմբի համանախագահներից մեկն է»,- ասաց Սարգսյանը։

Քաղաքագետը հիշեցրեց` Միացյալ Նահանգները միակ պետությունն է, որ Արցախը չճանաչելով` ֆինանսական ուղիղ օգնություն է տրամադրում երկրին, և դեռևս 90-ականներից Վաշինգտոնում գրանցված է և գործում է Արցախի ներկայացուցչությունը։