Արցախի սահմանին կրակոցները չեն լռում. Ադրբեջանը հակատանկային նռնականետներ է կիրառել

Ադրբեջանական զինուժն անցնող շաբաթվա ընթացքում շարունակել է կրակել Արցախի ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Մարտի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի արևելյան և հյուսիսային հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետներ (3 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: