Վարդան Ոսկանյան
© Sputnik
«Չեմ կարծում, որ Թեհրանը լուրջ արդյունքներ է ակնկալում այս հանդիպումից։ Հաշվի առնելով տարածաշրջանային քաղաքականությունը, որը ենթադրում է, որ Թեհրանը պետք է լավ հարաբերություններ ունենա իր բոլոր հարևանների հետ՝ Իրանը ներկա է եղել այդ հանդիպմանը», — ասաց Ոսկանյանը։
Նրա խոսքով` թուրք-ադրբեջանական միությունը փորձում է առաջարկել Հայաստանի մեկուսացման ծրագրեր, որոնց Իրանը, բնականաբար, չի մասնակցի։ Երևանը Թեհրանի համար չի կարող թիրախ դառնալ, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանին ընդունում են որպես հուսալի և բարեկամական գործընկերոջ, որի հետ մշակվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր։