Վանո Աստվածատուրյանը Կալիֆոռնիայում վրաերթի է ենթարկել տարեց կնոջն ու փախել

Կալիֆոռնիայում ձերբակալել են Վանո Աստվածատուրյանին կնոջը վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից փախուստի դիմելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Հային ձերբակալել են Կալիֆոռնիայում տարեց կնոջը վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից փախուստի դիմելու համար։ Այդ մասին հաղորդում է Los Angeles Times կայքը։

Պարբերականի տեղեկատվության համաձայն` ոստիկանությունը ձերբակալել է Գլենդելի 44–ամյա բնակիչ Վանո Աստվածատուրյանին և մեղադրանք առաջադրել նրան։

Վանոն իր Chevrolet Equinox ավտոմեքենայով մարտի 15–ի երեկոյան վրաերթի է ենթարկել տարեց կնոջը։ Նա սև ամենագնացի տակ է գցել 61–ամյա կնոջը և փախել է դեպքի վայրից։

Տուժածին ժամանակին օգնություն են ցուցաբերել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Սակայն ոստիկանությունը փնտրում է վարորդին։

Գլենդելի հանրային քոլեջի ոստիկանական վարչության աշխատակիցը Աստվածատուրյանի մեքենան գտել է դեպքի վայրից ոչ հեռու։