Գնացել է Ռուսաստան և սպանել եղբորը. հայաստանցուն կասկածում են դաժան սպանության մեջ

Կրտսեր եղբայրն այնտեղ տուն է ունեցել, մի քանի օր առաջ ավագ եղբայրը գնացել է նրա մոտ և սպանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի Արո գյուղում այսօր գտել են տեղի 43-ամյա բնակչի` Հայաստանի քաղաքացու դին։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի Լենինգրադի մարզի մամուլի ծառայությունը, մարդասպանը մասնատել է զոհի մարմինը։

Մոսկվայում ձերբակալվել են ԻՊ տասնյակ կողմնակիցներ. ի՞նչ կապ ունի հայկական անձնագիրը

Սպանության մեջ կասկածում են զոհի եղբորը` Հայաստանի 46-ամյա քաղաքացուն, որը մարտի սկզբին է գնացել Ռուսաստան։ Նախաքննությունը պարզել է, որ մարտի 15-ին երկու եղբայրը տանը վերանորոգում են կատարել, բայց ինչ-որ պահի նրանք վիճել են, որի ընթացքում ավագ եղբայրը դանակով մի քանի անգամ հարվածել է կրտսեր եղբորը։

«Սպանությունը թաքցնելու նպատակով չարագործը մասնատել է եղբոր մարմնի որոշ մասերը», — ասվում է հաղորդագրությունում։

Զոհի և կասկածյալի անունները չեն նշվում։

Հայաստանցին ձերբակալված է, նրան մեղադրանք են առաջադրել սպանության մեջ, որոշվում է նրա նկատմամբ խափանման միջոց որոշելու հարցը։