Արքայադուստրը Հայաստանում. Թաիլանդի նախկին թագավորի դուստրը 2 ժամ անցկացրեց Մատենադարանում

Արքայադուստրը բուռն տպավորություններով ու նվերներով հեռացավ Մատենադարանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Նորին Գերազանցություն Թաիլանդի Թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը մարտի 16-ին այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան և հիացավ այնտեղ պահվող ձեռագրերով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Մատենադարանի» պաշտոնական կայքի խմբագիր Արամ Թորոսյանը։

Նրա խոսքով` Երևանում արքայադստեր առաջին գործը եղավ Մատենադարան այցելելը։

Արքայադուստրը շրջայց կատարեց նաև Մատենադարանի արխիվային պահոցում, ձեռագրատանը, ծանոթացավ Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատանքներին:

«Սիրինդհորնը շատ տպավորված էր։ Նա նշեց, որ հայկական ձեռագրերը բացառիկ են»,- ասաց Թորոսյանը։

Սիրինդհորնը երկուսուկես ժամ անցկացրեց Մատենադարանում։ Այցի ավարտին իր ստացած տպավորություններն արքայադուստրը գրառեց Մատենադարանի պատվավոր հյուրերի գրառումների մատյանում։

Принцесса Таиланда Маха Чакри в Матенадаране

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Մահա Չակրի Սիրինդհորնին արժեքավոր նվերներ հանձնեց։