Քվեարկեք Հենրիխ Մխիթարյանի օգտին. ո՞վ է «Արսենալ»-«Միլան» խաղի լավագույն ֆուտբոլիստը

Լոնդոնի «Արսենալն» իր կայքում հարցում է անցկացնում՝ փորձելով պարզել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչին «Միլանի» հետ պատասխան հանդիպման խաղի իր լավագույն ֆուտբոլիստին` երկրպագուների կարծիքով: Քվեարկությունը բաց է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. «Արսենալն» իր պաշտոնական կայքում հարցում է անցկացնում Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչին «Արսենալ»-«Միլան» հանդիպման լավագույն չորս խաղացողներին ի հայտ բերելու համար։ Քվեարկությունն, իհարկե, մասնագիտական չէ, և բաց է բոլոր երկրպագուների համար։ Դրա միջոցով ակումբը փորձում է իմանալ իրենց երկրպագուների կարծիքը։

Մխիթարյանը Մոսկվա է մեկնում. հայտնի է` ում հետ կմրցի «Արսենալը»

Ներկա պահին լավագույն քառյակում են հայտնվել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆին, շվեյցարացի Գրանիտ Ջական և անգլիացի Դենի Ուելբեքը: Ընդ որում` Հենրիխ Մխիթարյան և Գրանիտ Ջական ամենաշատ ձայների քանակն են հավաքել և դեռևս հավասար արդյունքներն ունեն։ Նրանց օգտին է քվեարկել մասնակիցների 31 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում Դենի Ուելբեքն է `ձայների 29 տոկոսով։

Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ: