«Ձյունանուշիկ» Եվա Ռիվասը Հայաստանի մասին հուզիչ երգ է կատարել

Հայ երգչուհին հերթական տեսանյութն է հրապարակել իր երկրպագուների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայ երգչուհի, «Եվրատեսիլ 2010»-ի մասնակից Եվա Ռիվասը Instagram սոցիալական կայքում համերգի փորձից մի տեսանյութ է հրապարակել, որում նա «Հայաստան» երգն է կատարում։

Երգչուհին տարօրինակ ձևով է մեկնաբանել տեսանյութը. «Փորձ. Դանսին դանսին։ Զենիթուշկա առաջ։ Լեյպցիգին ջախջախիր»։

«Հայաստան» երգը Եվա Ռիվասը ձայնագրել է Ալեքսեյ Չումակովի, Դմիտրի Խառատյանի, Ալեքսանդր Այվազովի, Վարդայի, Արթուր Բեստի, Մարտ Բաբայանի, Դիանա Դիկովսկու ու Սոնայի հետ 2013 թվականին։

Եվա Ռիվասը (իսկական անունը Վալերյա Ալեքսանդրովնա Ռեշետնիկովա-Ծատուրյան) հայտնի երգչուհի է, ապրում է Ռուսաստանում։ Եվան բեմական կեղծանուն է ընտրել հորական նախատատի ազգանունը, որը ծագումով հույն է։