ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Արցախցի փոքրիկները պատասխանել են «ո՞վ է քո թշնամին» հարցին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կայքում հրապարակված տեսանյութը վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած մեկ այլ տեսանյութի հստակ պատասխանն է։
«Սարդ մարդը։ Վիշապը։ Մաշան, որովհետև նա տանջում է արջին»,- «ով է քո թշնամին» հարցին պատասխանում են փոքրիկները։ Ոմանք էլ ասում են, որ թշնամի չունեն։
Տեսանյութի վերջում փոքրիկները դիմում են ադրբեջանական մանկապարտեզի սաներից մեկին, որը վստահ է` ադրբեջանցիների թշնամին հայերն են։ Արցախցի երեխաներն ասում են` Յունիս, դու իմ թշնամին չես։