Հայ մարզիկը Ռուսաստանի քիքբոքսինգի չեմպիոն է դարձել

Ուժեղագույն մարզիկներն ընդգրկվելու են Ռուսաստանի հավաքականում և հետագայում կարողանալու են մասնակցել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ռուսաստանի քիքբոքսինգի չեմպիոն է դարձել Վրեժ Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է Սարատովի մարզի երիտասարդական քաղաքականության ու սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մարտի 11-ից 16-ը Մոսկվայի մարզում անցկացվում է Ռուսաստանի քիքբոքսինգի պաշտոնական առաջնությունը «լայթ-կոնտակտ» ու «փոյնթֆայթինգ» ձևերում։

Մրցումներին մասնակցում են 900 մարզիկ Ռուսաստանի 31 շրջանից։ Ուժեղագույնները կընդգրկվեն Ռուսաստանի հավաքականի կազմում։ Հետագայում ազգային հավաքականի կազմում նրանք կկարողանան մասնակցել Եվրոպայի ու աշխարհի առաջնությանը։

Հայ մարզիկը ներկայացնում էր Սարատովի մարզը։ Նա հաղթեց «լայթ-կոնտակտ» կարգում։