Նիկիտա Միխալկովը հայտնվել է հիվանդանոցում

Օսկարակիր ռեժիսորին տեղափոխել են Նիժնի Նովգորոդի հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Հայտնի ռեժիսոր, օսկարակիր Նիկիտա Միխալկովին Նիժնի Նովգորոդի հիվանդանոց են տարել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները` հղում անելով ռեժիսորի մամուլի ծառայությանը։

Միխալկովը սայթաքել է մեքենայից դուրս գալու պահին և հիվանդանոց է տեղափոխվել հետազոտվելու համար։ Բժիշկներն ասել են, որ նա թեթև վնասվածքներ ունի։

Զննությունից հետո ռեժիսորին դուրս են գրել հիվանդանոցից։

Նիկիտա Միխալկովը ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 21-ին Մոսկվայում։

Նա բազմաթիվ դերեր է խաղացել կինոյում, 1971-ականներից սկսել է նաև ռեժիսորի կարիերան։ Միխալկովի նկարահանած «Ուրգա՝ սիրո տարածք» (1991) ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի։