Ինքնաթիռից ոսկի է թափվել. օդանավը փրկվել է կործանումից

«Յակուտսկ» օդանավակայանից օդ բարձրանալիս բեռնատար ինքնաթիռի դռնակի ձախ փեղկը պոկվել է օդային հոսքի պատճառով։ Օդանավի անձնակազմը որոշել է վերադառնալ Յակուտսկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. «Նիմբուս» ավիաընկերության ԱՆ-12 տրանսպորտային ինքնաթիռը կարող էր վթարի ենթարկվել Յակուտսկի օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո, հայտնում է Mash telegram-ալիքը։

«Հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել ինքնաթիռում, բայց գետնին օդանավի կմախքից պոկված մասեր են հայտնաբերվել», — գրում է Mash-ը։

Հայտնի է, որ օդ բարձրանալուց անմիջապես հետո ԱՆ-12-ի դռնակի մի փեղկը պոկվել է։ Օդանավում 9 տոննա ոսկի է եղել, մեծ մասը թափվել է ինքնաթիռից։

Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը, ինքնաթիռը թռիչքի են նախապատրաստել օդանավի անձնակազմի տեխնիկները։

Ներկա պահին ստուգում են միջադեպի պատճառները։