Ինքնուս դպրոցականը համակարգչային մարտախաղ է ստեղծել

16-ամյա վանաձորցի Վահե Ասլոյանը ինքնուրույն առաջին 3D խաղն է ստեղծել։ Երկրորդը նա կստեղծի հայկական Arloopa ընկերությունոմ։
Sputnik

Արամ Գարգինյան, Sputnik Արմենիա

«Կրակիր… սատկիր էլի… զզվելի»։ 1990-ականների երեխաներն արդեն իրենց երեխաներին են մեծացնում, որոնք կրկնում են ծնողների «սխրանքներն» արդեն համակարգչով ու ջոյսթիկով։

Վանաձորցի Վահե Ասլոյանը 16 տարեկան է։ Նա նույնպես սիրում է խաղալ։ Սակայն նա հաճույք է ստանում ոչ թե հերթական մակարդակը հաղթահարելուց հետո, այլ այն ժամանակ, երբ կարողանում է սեփական կերպարների գործողություններից ու շարժումներից գլուխ հանել։ Սեփակա՞ն։ Այո, այո, սեփական։ 

Գյուտարար հայերը. Սիմջյանի գյուտը կասկածելի էր, բայց այսօր աշխարհն ապրում է դրանով

Ինչպես պետք է շարժվեն վազողի ոտքերն ու ձեռքերը։ Որտեղի՞ց թշանին գիտի` երբ է պետք խուսափել հարվածից, երբ` հարվածել։ Ինչու՞ թշնամին մեզ չի տեսնում, եթե մենք պատի հետևում ենք թաքնված, իսկ համակարգիչով ամեն ինչ տեսանելի է։ Այս հարցերի պատասխանները Վահեն սկսել է գտնել 14 տարեկանում։ Եռաչափ խաղը հետապոկալիպսիսի «աշխատանքային առօրյայի» մասին է։ Այն ստեղծելու համար նա ավելի քան երկու տարի է վատնել, խաղը գրել է ա ռանց մասնագետի օգնության։ Հուսալի անվանում է հորինել` Rising Hope։ Դպրոցն ավարտելուն դեռ մեկ տարի կա, իսկ խաղը գրեթե պատրաստ է։ 

Շարժիչի վարպետը 

Խաղային աշխարհի ֆիզիկան (ցատկեր, անկումներ, հարվածներ) ու կերպարների մտավոր ունակությունները (արհեստական ինտելեկտ կամ AI) ցանկացած խաղի շարժիչն են։ Սովորաբար դրանք մի խումբ ծրագրավորողներ են գրում։ Վահեն միայնակ է ամեն ինչ արել։ 

Նա իր խաղը ցուցադրել է Երևանում ՏՏ ոլորտի DigiTec ցուցահանդեսում։ Այն ժամանակ նրան հրավիրեցին Arloopa ընկերություն, որտեղ լրացուցիչ ու վիրտուալ իրականության (AR/VR) նախագծեր են ստեղծում։ Այստեղ Վահեն դարձավ վիրտուալ իրականություն ունեցող նոր խաղի` Orcs Evolve-ի գլխավոր բեք-ենդ ծրագրավորողը (այսինքն` շարժիչի պատասխանատուն)։ Իսկ Arloopa դիզայներները դրա համար տեքստուրա են ստեղծում, այսինքն` պատերի, խոտի, հագուստի արտաքին տեսքը։ Այստեղ խաղում են սաղավարտի ու ընկալող-հաղորդող սարքերի օգնությամբ (դրանք հիմա նորաձև են դառնում)։

1 / 4
Վանաձորցի 16–ամյա Վահե Ասլոյանը
2 / 4
Վիրտուալ խաղի հավաքածու
3 / 4
Վանաձորցի 16–ամյա Վահե Ասլոյանը
4 / 4
Վանաձորցի 16–ամյա Վահե Ասլոյանի ստեղծած 3D խաղը
Այս խաղում ևս ոչնչացնում են չար ուժերին` այս անգամ օրկերին, գոբլիններին, տրոլներին։ Խաղացողին օգնում են հրաձգից պաշտպանվելու համար նախատեսված երեք աշտարակները։ Ընդ որում` ամենաուժեղը կրակում է «Տեսլայի ճառագաթով» (այդ ֆիզիկոսը Վահեի սիրելի գիտնականն է)։ 

Սովորեցիր ինքդ` գոբլիններին էլ սովորեցրու

Վահեի ընտանիքում տեխնիկական կրթություն ունեցող մարդիկ չկան։ Հայրը ֆինանսիստ է, մնացած բարեկամները հիմնականում հումանիտար կրթություն ունեն։ Սակայն բարձր դասարաններում նա սկսեց հաճախել Վանաձորի տեխնոպարկի (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (ՎՏԿ) դասընթացներին, նաև Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) «Արմաթ» խմբակ։ Սովորեց ծրագրավորման հիմունքները, իսկ հետո ամեն ինչ ինքնուրույն յուրացրեց։

Հիմա նույնիսկ գոբլիններն են նրանից սովորում։ Վահեն յուրացնում է արհեստական ինտելեկտի ամենաբարդ հատվածներից մեկը` ինքնուսուցումը (Reinforcement learning կամ RL). եթե սովոր եք աջ ձեռքով կրակել` թշամիները ձախ կողմից կհարձակվեն։ 

Սա ձեզ համար խաղալիք չէ

Orcs Evolve-ը սկսել են մշակել հոկտեմբերի սկզբից։ Arloopa-ի տնօրեն Արման Աթոյանին զարմացրել է` որքան պահանջկոտ է դպրոցականն ինքն իր հանդեպ։ 

Գյուտարար հայեր. Կանանց կյանքը հեշտացրել է մեր հայրենակիցը

«Ուզում էինք դեռ դեկտեմբերին խաղն ավարտել։ Ինչ-ինչ պատճառներով չհասցրինք։ Վահեն չէր կարողանում համակերպվել։ Օրուգիշեր աշխատում էր նախագծի վրա, միայն թե ժամանակին վերջացնենք», — ասում է Աթոյանը։ 

Orcs Evolve-ի նախնական տարբերակը Arloopa ընկերությունն ուզում է ներկայացնել ապրիլի սկզբին` Steam խոշորագույն համաշխարհային հարթակում (սքրինշոթերն ու դեմո-տարբերակներն արդեն ցուցադրված են)։ 

Իսկ իր Rising Hope-ը Վահեն ուզում է ցուցադրել Steam-ում մի քանի ամսից։ Սկզբում տղան կներկայացնի այն Open game ամենամյա հայկական խաղերի մրցույթում։