Երևանում ղրղզ պարուհին փորձել է դեղահաբեր խմելով ինքնասպանություն գործել

Ինքնասպանության հերթական փորձն է գրանցվել Երևանում։ Մայրաքաղաքում աշխատող ղրղզ պարուհին փորձել է ինքնասպան լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 Մարտ — Sputnik. «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել Ղրղստանի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Լինարա Դ.-ի կյանքը:

Հայաստանում 13 տարեկան աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, մարտի 14-ին, ժամը 21:30-ի սահմաններում Լինարա Դ.-ն Երևանի Արաբկիր վարչական շրջանում իր վարձակալած տանը ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել:

Դեղորայքային թունավորում ախտորոշմամբ նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել պարուհու կյանքը։

Շամշյանի տեղեկություններով՝ Լինարա Դ.-ն աշխատում է երևանյան ակումբներից մեկում՝ որպես պարուհի: