Երևանում ջերմաստիճանը 22 աստիճանի կհասնի. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Մարտի 18-19-ին հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը կբարձրանա: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը մարտի 18-19-ը կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը Սյունիքի հովտային գոտում կհասնի 20-25, Արարատյան դաշտում և Երևանում 20-22, Տավուշում 17-20 աստիճան տաքության։

Մարտի 15-16-ը, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Այսօր` մարտի 15-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 17-19, գիշերային ժամերին`5-7 աստիճան տաքություն։։