ՌԱԴԻՈ

Ադիբեկյան. «Սերժ Սարգսյանը 35% վարկանիշ ունի, Կարեն Վարդանյանը` 45%»

Ում են տեսնում հայաստանցիները ՀՀ վարչապետի պաշտոնում և ինչպես են գնահատում ՀՀ նոր նախագահի հնարավորությունները։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը սոցիոլոգիական հարցման տվյալներն է ներկայացնել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։
Sputnik
Ահարոն Ադիբեկյան

Հայաստանցիների մեծ մասը ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը դրական է գնահատում։ Ներկայացնելով սոցիոլոգիական վերջին հարցումների արդյունքները` ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

«Առաջինը նա չունի մեծ հավակնություններ, շատ համեստ է իրեն պահում, երկրորդը` փորձ ունի, ճանաչված է եվրոպական երկրներում»,– ասում է Ադիբեկյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի ընտրությանը, այստեղ հայաստանցիների կարծիքները կիսվել են։ Մի մասը գտնում է, որ այդ պաշտոնում պետք է լինի Սերժ Սարգսյանը, որպես ճանաչված քաղաքական դեմք, որին համարժեք կշիռ միջազգային հարաբերություններում Հայաստանում ոչ ոք չունի, մյուս մասը կարծում է, որ տնտեսական հարաբերութուններում Սերժ Սարգսյանի փորձը մեծ չէ։

Տնտեսական ասպեկտում Սերժ Սարգսյանը 35% վարկանիշ է ստացել, Կարեն Կարապետյանը` 45%,–ասում է Ադիբեկյանը։