ՌԱԴԻՈ

Աթոյան. «Սպառողների պաշտպանվածությունը Հայաստանում շատ ցածր մակարդակի վրա է»

Մարտի 15-ին` սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Sputnik Արմենիան զրուցել է հայ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահի հետ։
Sputnik
Արթուր Աթոյան

Մարդիկ հաշտվում են իրենց իրավունքների խախտման դեպքերի հետ, որովհետև գումար չունեն իրավաբանին վճարելու։ Sputnik Արմենիային ասաց «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոնի» նախագահ Արթուր Աթոյանը։

«Մեր երկրում իրավիճակը այս ոլորտում շատ տխուր է, սպառողների պաշտպանվածությունը շատ ցածր մակարդակի վրա է»,– ասում է Աթոյանը։

Բացի պետական կառույցների կամայականություններից, սպառողները երբեմն իրենք էլ ի վիճակի չեն լինում պաշտպանել սեփական իրավունքները` ցածր իրավագիտակցության պատճառով։

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքը Հայաստանում ընդունվել է 2001թ.–ին։ Արթուր Աթոյանի դիտարկմամբ, այն լիարժեք պաշտպանում է սպառողներին: