Կարեն Վրթանեսյան
© Sputnik
«Առաջին համարն ամբողջությամբ Ադրբեջանի մասին է` զինված ուժեր, ներքին քաղաքականություն, տնտեսության հարցեր։ Նախատեսում ենք անդրադառնալ տարածաշրջանի բոլոր երկրներին և տարածաշրջանի համար կարևոր իրադարձություններին։ Պարբերականությունը որոշված չէ, որովհետև ոչ թե ամսագիր է, այլ հադես։ Մեր թիրախային լսարանը փորձագիտական շրջանն է, ապա կրթական հաստատությունները և պետական կառույցները»,–նշում է Վրթանեսյանը։
Փորձագետի խոսքով` հանդեսը քարոզչական նպատակներ չի հետապնդում։ Նպատակն ուսումնասիրելը, իմանալն է։