Արցախի փողոց` ամերիկյան Գլենդելում

Միաձայն քվեարկությամբ Գլենդելի քաղաքային խորհուրդն որոշել է պողոտաներից մեկի վերանվանման գործընթաց սկսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Գլենդելի քաղաքային խորհուրդն անցկացրել է քվեարկությամբ որոշել է քաղաքի փողոցներից մեկն Արցախի փողոց վերանվանելու գործընթաց սկսել։ Որոշումն ընդունվել է միաձայն։

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի (ANCA) պաշտոնական ֆեյսբուքյան էջից։ Ասվում է նաև, որ խոսքը Մերիլենդի պողոտայի մասին է, որը վերանվանվելու է Արցախի պողոտա` ի պատիվ Արցախի Հանրապետության:

Հիշեցնենք, որ այժմ ԱՄՆ–ում է գտնվում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը, մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի և դիվանագիտական անձնակազմի հետ:Նախագահ Սահակյանը կարևորել է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի սերտ համագործակցությունն՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը: