Թերեզա Մեյը կարծում է, որ Լավրովն «արժանի չէ իր պաշտոնին», Զախարովան պատասխանել է նրան

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին «իր պաշտոնին անարժան» է համարում։ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-յան իր էջում մեկնապաբանել է Մեյի խոսքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վստահ լինելով, որ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ և Ռուսաստանի նախկին հետախույզ Սերգեյ Սպրիպալին թունավորելու գործում անմասն չէ ռուսական կողմը, այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը «արժանի չէ իր պաշտոնին»։

Նրա հայտարարությանն անմիջապես հաջորդել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պատասխանը։ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքնել է Մեյի հայտարարությանը` Facebook-յան իր էջում գրառում անելով։ Նրա գրառման մեջ նշվում է. «Թերեզա, Լավրովը ՌԴ նախարար է, այլ ոչ թե Բրիտանիայի, և նրա գործունեությունը գնահատում է Ռուսաստանի նախագահը։ Ես հասկանում եմ, որ դուք կցանկանայիք այլ կերպ մտածել, բայց ձեր նախարարը Բորիս Ջոնսոնն է»։

Խորհրդարանում ելույթ ունենալով` Թերեզա Մեյը նաև խոսել է դիվանագիտական առաքելություն իրականացնող ռուսաստանցի 32 աշխատակիցների` Մեծ Բրիտանիայի տարածքը լքելու անհրաժետության և այն մասին, որ նա հետ է կանչում Սերգեյ Լավրովին ուղարկած Լոնդոնն այցելելու իր հրավերը` զուգահեռաբար դադարեցնելով Ռուսաստանի հետ բոլոր երկկողմ պայմանագրերը։