Մոսկվայից Երևան. նոր ավիաընկերություն է գալիս մեր երկիր

Մի քանի օրից հայաստանյան երկնքում կհայտնվեն ևս մեկ ռուսական ավիաընկերության մարդատար օդանավեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Ռուսական Red Wings սկսում է չվերթեր իրականացնել Հայաստանում։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Ռուսական Red Wings ավիաընկերությունը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել:

Առաջին չվերթը նախանշված է մարտի 18-ին։

Մինչև ապրիլի 2-ը կիրականացվեն շաբաթական 4, ապրիլի 3-ից`7-ական չվերթ։