Երևանում վարորդը ղեկավարից գումար է շորթել որդու միջոցով

Գործարարը դիմել է ոստիկանություն ու հայտնել, որ վարորդը խաբել է տղային ու ոսկեղեն և գումար հափշտակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 54-ամյա Արմեն Մխիթարյանը դիմել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ փետրվարի 8-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում իր վարորդը` 24-ամյա Ալբերտ Պողոսյանը, իր որդուց՝ 17-ամյա Ա. Մ.-ից պարբերաբար ոսկեղեն ու գումարներ է շորթել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Տուժողը հայտնել է, որ այդ եղանակով վարորդի մոտ է հայտնվել իրեն պատկանող 1500 եվրո, 200 ֆունտ ստեռլինգ գումար ու ոսկյա զարդեր, որոնք վարորդը վերցրել է 17 տարեկան տղայից` խոստանալով  վերադարձնել։

Կայքի տեղեկություններով` Մխիթարյանը «Մեկ» ՍՊԸ-ի փոխտնօրենն է, նրա որդին`Ա. Մ.-ն սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 10-րդ դասարանում, իսկ Ա. Պողոսյանը նրանց ընտանեկան վարորդն է։