ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Պանթուրքիզմի գաղափարում Էրդողանի քաղաքական նկրտումներն են»

Карен Ованнисян
Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Էրդողանի աշխարհաքաղաքական նկրտումներն ու դրանց կապը պանթուրքիզմի գաղափարի հետ։
Sputnik

Կարեն Հովհաննիսյան
Կարեն Հովհաննիսյան
«Այդ գաղափարը միանշանակ կյանքի չի կոչվի, քանի որ հենց թուրքալեզու ազգերի միջև կան որոշակի հակասություններ, ընդ որում` նաև կրոնական։ Այնուամենայնիվ, Էրդողանը փորձում է թուրքալեզու ազգերի միավորման անվան տակ տարածաշրջանում իր քաղաքականությունն առաջ տանել»,- ասաց Հովհաննիսյանը։

Քրդագետը նաև հավելեց, որ պանթուրքիզմը էրդողանի քաղաքականության հիմքն է, բայց թուրքալեզու ազգերի միավորման մասին հայտարարություններն այս պահին ընդամենը քարոզչական հնարք են։ Իսկ պանթուրքիզմի գաղափարում Էրդողանի քաղաքական նկրտումներն են։