Կա՛մ Ելքը Փաշինյանին կառաջադրի վարչապետի թեկնածու, կա՛մ նա մենակ կգնա Ազատության հրապարակ

«Ժամանակի» տվյալներով` Ն. Փաշինյանը լուրջ երկընտրանքի առաջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. ««Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարող է խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվել, եթե Ազատության հրապարակ գնալու նրա որոշման շուրջ դաշինքի երեք կուսակցությունները ընդհանուր որոշում կայացնեն:

Սակայն այս պահին Ազատության հրապարակում համատեղ գործողությունների շուրջ կոնսենսուսի կայացման հավանականությունը զրո է:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ երկընտրանքի առաջ է. նա կա՛մ պետք է հրաժարվի Ազատության հրապարակ գնալու իր որոշումից, և այդ դեպքում «Ելք» դաշինքը նրան կառաջադրի վարչապետի թեկնածու, կա՛մ չունենալով «Ելքի» մյուս կուսակցությունների աջակցությունը՝ միայնակ գնում է Ազատության հրապարակ, և այդ դեպքում «Ելք» խմբակցությունը նրան չի առաջադրում վարչապետի թեկնածու»:

Սակայն այս պահին Ազատության հրապարակում համատեղ գործողությունների շուրջ կոնսենսուսի կայացման հավանականությունը զրո է: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ երկընտրանքի առաջ է. նա կա՛մ պետք է հրաժարվի Ազատության հրապարակ գնալու իր որոշումից, և այդ դեպքում «Ելք» դաշինքը նրան կառաջադրի վարչապետի թեկնածու, կա՛մ չունենալով «Ելք» մյուս կուսակցությունների աջակցությունը՝ միայնակ գնում է Ազատության հրապարակ, և այդ դեպքում «Ելք» խմբակցությունը նրան չի առաջադրում վարչապետի թեկնածու»,-գրում է թերթը: