ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. 1617թ.-ին բրիտանական նավով Հնդկաստան են ժամանել երեք կին։ Գործող արգելքը շրջանցելու համար նրանք ստիպված են եղել գործի դնել իրենց հնարամտությունը։ Իսկ արգելքը խիստ էր. ոչ մի կին՝ Մեծ Մոգոլների կայսեր պալատում։
Scroll.in պարբերականը կարճ պատմվածք է հրապարակել այդ կանանց մասին։ Ֆրենսիսն ամուսնացած է եղել ինժեներ Ռիչարդ Սթիլի հետ, որին Արևելահնդկական ընկերությունը հրավիրել էր Հնդկաստանի հյուսիսում գտնվող Յամունա գետի վրա ջրատար կառուցելու։ Ամուսնուն չթողնելու համար Ֆրենսիսը նավ է նստել` իրեն ներկայացնելով մեկ այլ կնոջ` հայուհի Մարիամ Բեղումի աղախին։ Ի՞նչ է արել Մարիամը Անգլիայում։ Այդ մասին ստորև։
Կանանց համար ստիպված է եղել պատասխան տալ Մեծ Մոգոլների պալատի դեսպան, սըր Թոմաս Ռոուն։ Նրա գրառումներում դժգոհ հիշատակումներ կան այն մասին, թե ինչպես է նա դուրս եկել դրությունից, որպեսզի չխախտի կայսեր պալատի վարվելակերպը։ Նա նույնիսկ փորձել է Ռիչարդ Սթիլին հեռու պահել կնոջից և նորածին որդուց։ Բայց նրանց հաջողվել է աղախիններով և բեռնակիրներով տուն վարձել։ Նրանց երեխան դարձել է Հնդկաստանում ծնված երկրորդ անգլիացին։
Այնուհետև Ֆրենսիսը դարձել է անգլիացի կանանցից մեկը, որն իր աչքերով տեսել է Ջահանգիրի` Մեծ Մոգոլների կայսեր հարեմը։ Ամենայն հավանականությամբ, այս հարցում նրան օգնել է Մարիամը։ Նա արդեն մի քանի տարի աղախին էր աշխատում, ապա ամուսնացել է եկվոր անգլիացի, կապիտան Ուիլյամ Հոուկինսի հետ, որը եղել է Մոգոլների պալատի առաջին ոչ պաշտոնական դեսպանը։ Մարիամի աշխատանքի համար շատ բնորոշ նրա անունը՝«Բեղումը», հնդիկ մահմեդականների մոտ նշանակում է «տիրակալի սիրելի կին»։
Նրանք միասին նավով տուն են լողացել, բայց Մարիամ անգլիական ափ է իջել արդեն որբևայրի դարձած. ճանապարհին Ուիլյամը մահացել է։ Որոշ ժամանակ անց նա ամուսնացել է Գաբրիել Թաուերսոնի հետ, որն աշխատել է հոլանդական Հնդկաստանի գաղութային առևտրային ավանում, որտեղ էլ մահացել է 1623թ-ին։