Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց սպասվում է քամու ուժգնացում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 15-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում մարտի 14-ին, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ: