ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Աշխարհահռչակ անգլիացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը մահացել է չորեքշաբթի առավոտյան։ Նա 76 տարեկան էր։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, պրոֆեսորը, որի գաղափարների շնորհիվ ձևավորվել է ժամանակակից տիեզերաբանությունն ու ընկալելի դարձել բազմամիլիոնանոց ոչ մասնագիտական լսարանի համար, մահացել է իր տանը՝ հարազատներով շրջապատված:
Գիտնականի ընտանիքն արդեն տարածել է նրա մահը հաստատող պաշտոնական հայտարարություն:
Հայտնի է, որ Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում: Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ էր դարձրել։
Հոքինգը տիեզերքի մասին մի շարք հայտնի գրքերի հեղինակ է, այդ թվում` «Սև խոռոչները և երիտասարդ տիեզերքները և այլ էսսեներ», «Մեծ դիտավորություն և իմ կարճ պատմությունը»։
Հեռուստատեսությամբ թողարկվել են նրա մասնակցությամբ գիտահանրամատչելի ֆիլմեր` «Սթիվեն Հոքինգի տիեզերքը», «ԴԵպի տիեզերք` Սթիվեն Հոքինգի հետ» և այլն։
Հոքինգն հնչունավորել է ինքն իրեն` «Սիմփսոնները» և «Ֆուտուրամա» հայտնի մուլտսերիալներում, նկարահանվել հայտնի սերիալների էպիզոդներում։