Հռոմի պապից մինչև ԱՄՆ նախագահ. մեծն Սթիվեն Հոքինգի տիեզերքը

Sputnik

Հոքինգը զբաղվում էր գիտության տարածմամբ։ 1988թ. գիտնականը հրապարակել է իր հետազոտությունների «Ժամանակի համառոտ պատմություն. մեծ պայթյունից մինչև սև խոռոչներ» գիրքը, որը համաշխարհային բեսթսելեր է դարձել։ 

Գիտնականը սատարել է ՏՏ ոլորտի միլիարդեր Յուրի Միլների Breakthrough Listen նախագիծը, որն ուղղված է այլմոլորակային կյանքի ազդակների որոնմանը։ 2016 թվականի ապրիլին Սթիվեն Հոքինգն ու Յուրի Միլները հայտնել էին Breakthrough Starshot նախագծի մեկնարկի մասին, որի նպատակն է նանոռոբոտ ուղղարկել Ալֆա Ցենտավրա աստղային համակարգ։

Մեծագույն գիտնականը հնչյունավորել է ինքն իրեն` «Սիմփսոնները» և «Ֆուտուրամա» հայտնի մուլտսերիալներում, նկարահանվել հայտնի սերիալների էպիզոդներում։

Նա հնարավորինս բաց և հասանելի էր աշխարհի, նույնիսկ հոգևորականների համար, որոնք ապրիորի չէին կարող ընդունել գիտնականի աշխատությունները։ Հոքինգն երկու անգամ հանդիպել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու ղեկավարների` Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ու Բենեդիկտոս XVI-ի հետ։

Գիտնականը նաև կանխատեսել է, որ 2060 թվականին մարդկությունը վերանալու է։ Գիտնականի կարծիքով` Երկրի բնակչությունը կաճի, էներգիայի սպառումը կավելանա, իսկ մոլորակը կվերածվի «վառվող հրե գնդի»։

1 / 8
Համացանցային ոլորտում ներդրումներ իրականացնող, գիտական և բարեգործ Յուրի Միրլները StarChip է անցկացնում անվանի տիեզերաբան, պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի հետ One World Observatory–ում տիեզերքի ուսումնասիրությանն ու տիեզերքում կյանքի որոնմանն ուղղված նոր նախաձեռնության մասին մամուլի ասուլիսի ժամանակ (2016 թվականի ապրիլի 12), Նյու Յորք, ԱՄՆ
2 / 8
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ու անգլիացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի հանդիպումը, (2016 թվականի նոյեմբերի 28), Վատիկան
3 / 8
Սթիվեն Հոքինգը նախագահական մեդալ է ստանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից Սպիտակ տան Արևելյան սրահում (2009 թվականի օգոստոսի 12), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
4 / 8
Ֆիզիկոս ու տիեզերաբան Սթիվեն ներդրող Յուրի Միլների հետ Starshot առաջադեմ նախաձեռնեության անոնսի ցուցադրման ժամանակ (12 апреля 2016) Նյու Յորք, ԱՄՆ
5 / 8
Microsoft–ի նախագահ Բիլ Գեյթսը համալսարանի փոխռեկտոր, պրոֆեսոր Ալեք Բրոյերսի ուղեկցմամբ դիմավորում է պրոֆեսոր Սթիվեն Հոքինգին (1997 թվականի հոկտեմբերի 7), Քեմբրիջի համալսարան, Մեծ Բրիտանիա
6 / 8
Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI–ը ողջունում է բրիտանացի պրոֆեսոր Սթիվեն Հոքինգին (2008 թվականի հոկտեմբերի 31)
7 / 8
Բրիտանացի դերասաններ Ֆելիսիթի Ջոնսը և Էդդի Ռեդմեյնը գիտնականի հետ
8 / 8
Մարդիկ հերթ են կանգնել պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի մահից հետո ցավակցական գրքույկում ստորագրելու համար (2018 թվականի մարտի 14), Քեմբրիջ, Մեծ Բրիտանիա