ՌԱԴԻՈ

Հովսեփյան. «Թուրքական նոր ազգայնականության հետ գործ ունենք, որն իր մեջ սինթեզում է իսլամը»

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մերսին քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման խորհրդանիշը ցույց տալու քայլը:
Sputnik
Լևոն Հովսեփյան

«Դա առաջին հերթին քարոզչական նշանակություն ունի, որը պետք է դիտարկել Թուրքիայի ներսում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, հատկապես` նախընտրական շրջանում։

Մյուս կողմից սա կարևոր ցուցիչ է գաղափարական դաշտում տեղի ունեցող գործընթացների առումով, մասնավորապես` երկրում կրոնի և ազգայնականության շեշտադրման։ Թուրքական նոր ազգայնականության հետ գործ ունենք, որն իր մեջ սինթեզում է իսլամը»,–ասում է Հովսեփյանը։

Նրա խոսքով` Էրդողանի այս ժեստը շատ լավ է ընկալվում մի ստվար զանգվածի կողմից, որոնք թուրքական նոր ազգայնականության կրողներն են։