ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին Instagram սոցիալական կայքում տեսանյութ է հրապարակել, որում նա երգում է դստեր` Սանդրայի հետ։
Երգը կոչվում է «Դու իմ միակն ես» («Ты у меня одна»)։
«Սա մեր նոր երգն է` Դու իմ միակն ես։ Արքայադուստր Սանդրայի հետ», — տեսանյութին կից գրել է երգիչը։
Սոսոն նշել է նաև, որ երաժշտության հեղինակն ինքն է, իսկ խոսքի հեղինակը` Վասիլի Տկաչովը։
Երաժշտի երկրպագուներին դուր է եկել հոր և դստեր դուետը։
«Ինչ հիանալի է, երբ հայրն ու դուստրը միասին են։ Բրավո», — գրել է օգտատեր tgladkaa-ն։
«Հիանալի երգ ու հիանալի կատարում։ Դուք ամենալավն եք», — մեկնաբանել է novruzovarena56 օգտատերը։
Ոմանց կարծիքով` արդեն ժամանակն է, որ փոքրիկներն առանձին ելույթ ունենան։
«Իրինան ու Սանդրան այնքան հիանալի ձայն ունեն, որ կարող են մրցել մեր էստրադային տատերի ու պապերի հետ, ժամանակն է` առանց Սոսոյի երգեն։ Երկրի գլխավոր հրապարակն արդեն սպասում է», — կարծում է օգտատեր iriko0212-ն։
Սոսո Պավլիաշվիլին երեք երեխա ունի` Նինո Ուչանեյշվիլիի հետ ամուսնությունից ծնված որդին` Լևանը, և «Միրոնի» խմբի նախկին բեք-վոկալիստ Իրինա Պատլախի հետ չգրանցված ամուսնությունից ծնված երկու դուստրերը` Լիզան և Սանդրան։
Սոսոն աշխատում է Մոսկվայում, բայց նախընտրում է ապրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։