ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik.Russia Today հեռուստատեսային տեղեկատվական ցանցի և լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կանխատեսել էր Բրիտանիայի ղեկավարության պահվածքը Ռուսաստանի կողմից համարժեք միջոցներ իրականացնելուց հետո։
«Մայ դիըր ֆրենդս (սիրելի բարեկամներ – խմբ.) Հայլի լայքլի Մեծ Բրիտանիան կզրկի մեզ հեռարձակման արտոնագրից։ Վաղուց էին առիթ ման գալիս, ահա գտան։ Հայլի լայքլի Ռուսաստանը հայելային պատասխան կտա։ Դրանից հետո բրիտանացիները կմեղադրեն Ռուսաստանին ազատ ԶԼՄ–ների դեմ քաղաքական բռնաճնշումների մեջ։ Ինչն էլ պետք էր ապացուցել», – գրել է Սիմոնյանը իր տելեգրամ ալիքում։
«#HighlyLiklyRussia» հեշթեգը (Հայլի լայքլի` բառացիորեն թարգմանած նշանակում է «շատ հավանական է»)` արտահայտություն է, որը բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյը օգտագործել է` մեղադրելով Ռուսաստանի կառավարությանը ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի մահվան հետ կապ ունենալու մեջ։
Հնչեղ արտահայտությանն անդրադարձել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան։
«#HighlyLiklyRussia։ Ո՞ր մի նորմալ PR մասնագետը նման բան կհորիներ։ Միայն Թերեզա Մեյի մակարդակի։ ՀայլիԼայքլիՌաշա` նման անեծք կա», – կատակել է Զախարովան Facebook–ի իր էջում։
Ավելի վաղ բրիտանացի մի քանի խորհրդական կոչ էին արել կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Մեծ Բրիտանիայում RT հեռուստաալիքի նկատմամբ։
Երկուշաբթի Մեյը հայտնել էր, որ բրիտանական հետախուզության աշխատող Սկրիպալի նյարդապարալիտիկ նյութով թունավորմանը մեջ «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը։ Նա նաև մինչև մարտի 13-ը ՌԴ-ին ժամանակ էր տվել միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար, հակառակ դեպքում՝ Մոսկվայի դեմ լուրջ քայլերի ձեռնարկում է նախատեսվում:
Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում: Բրիտանիայի կառավարության տվյալների համաձայն` նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ նյութերով։ Նրանց հետ միասին տուժել է նաև ոստիկանության աշխատակից Նիկ Բեյլին։ Սկրիպալը Բրիտանիայում ապաստան էր ստացել Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև հետախույզներով փոխանակվելուց հետո` 2010 թվականին, երբ ՌԴ–ին 10 մարդ էին հանձնել` այդ թվում Աննա Չապմանին։