Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ Ալբերտ Ամիրջանյանը ջախջախել է մարոկկացուն

Վալենսիայում կայացած Mix fight հեղինակավոր մրցաշարում Ամիրջանյանը հաղթել է մարոկկացի Սուֆիան Բեն Զերուկին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ամիրջանյանը հերթական հաղթանակն է տոնել: Նա Վալենսիայում կայացած Mix fight հեղինակավոր մրցաշարում հաղթել է մարոկկացի Սուֆիան Բեն Զերուկին:

Հաղթանակի շնորհիվ Ամիրջանյանն իրավունք է ստացել մասնակցել աշխարհահռչակ «Golden Glory» մրցաշարին:

Ալբերտը մայիսին Հայաստանի մուայթայի հավաքականի հետ մեկնելու է Մեքսիկա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը: