Հայտարարվել են «Կենդանի դասական» միջազգային մրցույթի հայ հաղթողների անունները

Участница международного конкурса юных чтецов Живая классика (13 марта 2018). Ереван
«Կենդանի դասական» միջազգային մրցույթի հանձնախումբ ընտրել է լավագույն երեք դպրոցականներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. «Կենդանի դասական» պատանի ասմունքողների միջազգային մրցույթի հաղթողներ են դարձել Ջուլետա Թումասյանը (Վանաձոր), Լիզա Նալբանդյանը (Երևան), Արթուր Բաղրամյանը (Երևան)։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեցին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնից։

Հաղթողները մայիսին կմենեն Ղրիմ` գլխավոր մրցանակի համար պայքարելու։

Участница международного конкурса юных чтецов Живая классика (13 марта 2018). Ереван
Հայ դպրոցականները «կենդանի դասականների» դերի մեջ էին

Այսօր տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են 19 աշակերտներ Երևանի և մարզերի դպրոցներից։ Մրցույթն ուղղված է առոգանությամբ արձակ ստեղծագործությունները կարդալու հմտություն ունեցող երեխաներին բացահայտելուն։

Մրցույթի հիմնադիրն ու կազմակերպիչը «Կենդանի դասական» հիմնադրամն է, որը գործում է ՌԴ կրթության և գիտության նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Ռոսսոտրուդնիչեստվոյի, Ռոսպեչատի և «Ռուսկի միր» հիմնադրամի աջակցությամբ։

Մրցույթի ընթացքում 10-17 տարեկան աշակերտները ռուսերենով ցանկացած հեղինակի արձակ ստեղծագործությունից հատվածներ են ներկայացնում։

Մրցույթի ազգային փուլի հաղթող են համարվում առավելագույն միավոր հավաքած 3 մասնակից։ Նրանք պարգևատրվում են ազգային փուլի հաղթողի դիպլոմով և ներկայացնելու են իրենց երկիրը «Կենդանի դասական» պատանի ասմունքողների միջազգային մրցույթում, որն անցկացվելու է 2018 թվականի մայիսին Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում։