Տնօրենից դժգոհ է եղել և որոշել է կամրջից նետվել. Երևանում կինը դիմել է ինքնասպանության

Ինքնասպանության փորձը հնարավոր է եղել կանխել, 51-ամյա կինը խոստովանել է, որ այդ ծայրահեղ քայլին դիմել է տնօրենի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Այսօր ոստիկանները կարողացել են Երևանում կանխել Երևանի բնակչուհի 51-ամյա Ժաննա Հ.- ինքնասպանությունը:

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ոստիկանության աշխատակիցները Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած կնոջը դուրս են բերել անվտանգ տարածք և տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Կայքում հրապարակված տեղեկություններով՝ կինն այդ ծայրահեղ քայլին է դիմել, քանի որ դժգոհ է եղել իր տնօրենից: Առայժմ հայտնի չէ` որ հաստատության տնօրենի մասին է խոսքը և ինչու է կինը նրանից այնքան դժգոհ եղել, որ որոշել է ինքնասպանության դիմել։