Եկող շաբաթվանից դպրոցների դռները կփակվեն. մեկնարկում են գարնանային արձակուրդները

Առայժմ գարնանային արձակուրդի հնարավորությունից կօգտվեն առաջին դասարանի աշակերտները, իսկ մարտի 26-ից բոլոր դպրոցականները կմեկնեն արձակուրդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։

Առայժմ արձակուրդ կմեկնեն առաջին դասարանցիները։ Նրանց արձակուրդը կտևի մինչև ապրիլի 1-ը։

Իսկ 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի մարտի 26-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ: