Ավտոբուսի ուղևորներն այրվել են. խոշոր վթար Թուրքիայում. լուսանկարներ

Ուղևորատար ավտոբուսը հարվածել է բեռնատարին ու այրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Թուրքիայի Չորում շրջանում ավտովթար է տեղի ունեցել։ Թուրքիայի Օսմանջիկ գավառի Չորում շրջանի հյուսիսում տեղի ունեցած խոշոր վթարի տուժածների թիվը հասել է 13-ի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Օսմանջիկի քաղաքապետարանի ներկայացուցիչը։

​Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր` Երևանի ժամանակով 07:00-ին։ Ավտոբուսը հարվածել է ճամփեզրին կայանած բեռնատարին ու այրվել։ Ավտոբուսում 26 մարդ է եղել։

​Սկզբում տեղեկացրել էին, որ 6 մարդ է մահացել, բայց ավելի ուշ Օսմանջիկի քաղաքապետ Համսա Կարատաշը հայտնել է, որ մահացածների թիվն ավելացել է։

«Ցավոք, վթարի զոհերի թիվը հասել է 13-ի»,- ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։