Ձեր տանկերը մեր տանկերին վնաս չեն. Արցախում զորավարժանքներ են

Արցախում մեկնարկել են տանկային զորավարժանքներ։ Հայտնում է Արցախի հանրապետության պաշտպանության բանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Արցախում մարտի 12-ից մեկնարկել են տանկային վարժանքներ։ ԱՀ պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն` դրանց նպատակն է «ուսուցանել անձնակազմին գործնականում կիրառել տեսական գիտելիքները, կատարելագործել մասնագիտական ունակությունները և բարձրացնել մարտական խնդիրների կատարման ընթացքում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները»:

Ալիևը երկրորդ ապրիլի՞ն է նախապատրաստվում, ինչ են ակնարկում հարևանները զորավարժություններով

Մարզումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու կրակի վարման ձևերին ու մեթոդներին, մարտական իրադրությանը համապատասխան պայմանական հակառակորդի նշանակետերի խոցման առանձնահատկություններին:

Հիշեցնենք, Ադրբեջանը մարտի 12-ից լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել, որոնք, նախապես արված հայտարարության համաձայն, տևելու են 5 օր և ավարտվելու են մարտի 17-ին։ Այսօր ադրբեջանական աղբյուրները հայտարարել են, որ մեկնարկել են հատկապես տանկային վարժանքները, որոնց մասնակցում է 250 տանկ։