ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ պահանջկոտ ղեկավար է, նրա քննադատությունը ենթակաների աշխատանքի մի մասն է կազմում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ նախագահը շատ պահանջկոտ մարդ է, շատ պահանջկոտ ղեկավար», — ասել է Պեսկովը լրագրողներին։
Մամուլի քարտուղարն ավելացրել է, որ Պուտինի քննադատությունն ինտենսիվության տարբեր մակարդակ է ունենում, երբեմն` ավելի լարված, երբեմն` պակաս լարված։
Հիշեցնենք` վերջերս ամերիկյան NBC-ի հետ հարցազրույցում Վլադիմիր Պուտինն ասել էր, որ իր մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երբեմն «անհեթեթություններ» է ասում, և ինքը հեռուստացույցի դիմաց նստած` զարմանում է նրա ասածներից։