ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Չնայած ռուս–ամերիկյան լարված հարաբերություններին, ՄԽ–ում լարվածություն չկա»

Բոլոր միջնորդները նույնն են պնդում են`ԼՂ հակամարտությունն ունի բացառապես խաղաղ կարգավորում։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի կատարած աշխատանքի մասին։
Sputnik
Սուրեն Սարգսյան

Ամերիկացի նոր համանախագահ Էնդրյու Շեֆերը բավական ակտիվ է իր աշխատանքում, վերլուծելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի ավելի քան կես տարվա աշխատանքն այդ պաշտոնում` ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Մենք միշտ պետք է հաշվի առնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բացառիկ ձևաչափ է, որտեղ ռուսներն ու ամերիկացիները շատ արդյունավետ ու լարված աշխատում են։ Չնայած ռուս-ամերիկյան լարված հարաբերություններին, այս հարաբերություններում լարվածություն չկա»,- ասաց Սարգսյանը։

Քաղաքագետը չհերքեց, որ տարբեր ժամանակներում տարբեր համանախագահներ տարբեր առաջարկներ են արել, տարբեր գաղափարներ ներկայացրել են կողմերին, բայց դա չի նշանակում, որ կողմերից մեկը փորձում է կարգավորման առաքելությունը վերցնել իր վրա։

Սարգսյանն ընդգծեց` խնդիրը պետք է լուծվի բացառապես 3 միջնորդների ընդհանուր մոտեցումների համատեքստում։