Օլեգ Տաբակովը մահացավ

Երկարատև հիվանդությունից հետո հանրահայտ դերասանը հեռացավ կյանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Մոսկվայում կյանքի 83-րդ տարում մահացել է հայտնի դերասան, Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի ղեկավար Օլեգ Տաբակովը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Օլեգ Տաբակովին արհեստական կոմայի մեջ են գցել

Մինչ այդ Տաբակովն արհեստական կոմայի մեջ էր։ Բժիշկները ստիպված էին դիմել այս քայլին, որպեսզի հիվանդության դեմ պայքարից թուլացած օրգաններից ծանրաբեռնվածությունը հանեն։ Որպես կանոն, նման կերպ վարվում են այն հիվանդների հետ, որոնց վիճակը երկար ժամանակ չի բարելավվում։

Օլեգ Տաբակովը թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասան ու ռեժիսոր է, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988), ԽՍՀՄ (1967) և ՌԴ (1997) պետական մրցանակների դափնեկիր, «Հայրենիքի նկատմամբ ունեցած վաստակի համար» շքանշանի ասպետ։

82-ամյա Տաբակովը երկար տարիներ զբաղեցնում էր Չեխովի անվան ՄԳԹ-ի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Նա նաև Օլեգ Տաբակովի ղեկավարության տակ գտնվող թատրոնի («Տաբակերկա») գեղարվեստական ղեկավարը և հիմնադիրն էր։ Տաբակովը «Саратовские страдания» վավերագրական մելոդրամայի փառատոնի նախագահն էր։ Նա նաև անդամակցում էր Ռուսաստանի նախագահին առընթեր մշակույթի և արվեստի խորհրդին: