Օրվա «փիլիսոփան» Նազենի Հովհաննիսյանն է. ժամանակի սղությունը մեծամտություն չէ

Հայտնի հաղորդավարը մրգերի ֆոնին լուսանկար է հրապարակել ու խոսել սեփական գոռոզության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հանրահայտ դերասանուհի և հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում գրել է գոռոզության մասին և լուսանկար հրապարակել։

«Մեր Երկիրը գունավոր է, ուղղակի պետք է տեսնել դրանք. գույները երբեմն սիրում են թաքնվել»,- նշել է նա։

Դերասանուհին ընդգծել է, որ իրեն օգնում է ոմանց պայքարը։

«Ես սիրում եմ մարդկանց, ովքեր պայքարում են իմ «ես»- ի հետ։ Որքան էլ դա ցավոտ չլինի, նրանք հղկում են ինձ»,- գրել է նա։

Նազենին անդրադարձել է նաև իր աշխատանքային գրաֆիկին ու իրեն ուղղված նամակներից մեկին։

 

«Մի ամբողջ շաբաթվա մեջ աշխատանքի պատճառով օրական 3-4 ժամ քնելու պարագային՜ «ֆեյսբուքցի» լրիվ անծանոթ մի «լավ տղու» մեղադրականը՝ մի հատիկ բարևից հետո՝ ինչու՞ իր հետ չես shbvum, առնվազն ծիծաղելի է»,- գրել է նա։

Դերասանուհու խոսքով` ժամանակի սղությունը մեծամտություն չէ։

«Գոռոզություն է կարծել, որ մենք անմահ ենք, ես խնայում եմ ամենաթանկը, ինչ ունեմ. ժամանակը»,– վստահեցրել է նա։

Վերջում իր գրառման տակ գրել է. «Օրվա «փիլիսոփա»՝ Նազենի»։